«Ինտեր»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին
![](/timthumb.php?src=disc/10-02-24/d6d90b669f418a533fc1b3f912d47e7c.jpg&w=450)
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ռոմա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմում կայացած խաղում` «Ինտեր»-ն առավելության հասավ «գայլերի» նկատմամբ 2:4 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Աչերբին, Տյուրամը և Բաստոնին, «Ռոմա»-ից էլ ինքնագոլ խփեց Անխելինյոն: «Ռոմա»-ից գոլերը խփեցին Մանչինին ու Էլ-Շարավին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Ինտեր»-ը: Միլանյան ակումբն ունի 60 միավոր: «Յուվենտուս»-ը երկրորդն է` 52 միավորով: