Լևոն Յոլյանը՝ ՎՊ նախագահի տեղակալ. Նախագահի հրամանագիրը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Յոլյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին: Նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը' որոշում եմ.
Լևոն ՅՈԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ' վեց տարի պաշտոնավարման ժամկետով»: