Հայտնի է՝ որքան աշխատավարձ կստանա Զիելինսկին Ինտերում
Հայտնի են դարձել կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու պայմանագրի մանրամասները:
Ամռանը ֆուտբոլիստը «Նապոլիից» ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 29-ամյա լեհը միլանյան ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ 4,5 մլն եվրո աշխատավարձով։ Եվս 500 հազարը տրամադրվում է որպես բոնուս։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» ֆուտբոլիստին դուրս է թողել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակից։
Այս մրցաշրջանում Զիելինսկին ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport-ը։