Երգչուհի Ժասմինն իր աղջկան փոքրուց սովորեցնում է շքեղության (լուսանկարներ)
Երգչուհի ժասմինը իր փոքրիկ աղջնակին փոքրուց սովորեցնում է շքեղության: Այս մասին հայտնում է "Paparazzi"-ն:
Համացանցում է հայտնվել փոքրիկի Մարգարիտայի յուրօրինակ նվերի լուսանկարը:
Խոսքը շքեղ թխվածքի մասին է, որը զարդարված է ուտելի շրթներկով, եղունգի լաքով, իսկ թխվածքի վրա շաղ են տված թափանցիկ քարեր, որոնք նման են ադամանդների:
Նշենք, որ Ժասմինի դուստրն ընդամենը 2 տարեկան է: