Վեճ` Հրանտ Թոխատյանի և Ստեփան Սաֆարյանի միջև. Թոխատյանը սպառնացել է ծեծել Սաֆարյանին
«Ժողովուրդը» գրում է. «Երևանի ավագանու նիստից հետո վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանի և «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի միջև։ Թոխատյանը փորձել է Սաֆարյանից պարզել՝ արդյոք նա չի ցանկանում ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար։ Սաֆարյանն էլ հակադարձել է. «Դուք ինձ և իմ գործընկերներին եք վիրավորել» (վերջերս տված մի հարցազրույցում Թոխատյանը քննադատել է ընդդիմությանը)։ Թոխատյանն էլ ասել է. «Դուք շատ փոքր եք ինձ վիրավորելու համար», ինչին Սաֆարյանը պատասխանել է. «Ես քաղաքականության մեջ եմ գաղափարներ ու սկզբունքներ հարգելու ու պաշտպանելու, այլ ոչ թե մեծ ու փոքր խաղալու համար: Հարգեք, որ պատասխանը' հարգանք ստանաք»։
Թոխատյանն ի վերջո սպառնացել է ծեծել Սաֆարյանին, ինչին ի պատասխան՝ վերջինս ասել է. «Հապա բախտդ փորձիր»։
Առավել մանրամասն' «Ժողովուրդը» թերթի այսօրվա համարում: