Ինչու են Երեւանում այս գիշեր 26-ամյա տղայի զրկել կյանքից. մանրամասներ
![](/timthumb.php?src=disc/11-12-23/522ad38e3bc4fbda333eeed65c36dc0a.jpg&w=450)
Նոր նորքում գիշերը սպանություն է տեղի ունեցել։
Armlur.am-ի տեղեկություններով, Շոպրոնի փողոցում շուրջ 5 անձ վիճաբանել են, որի ժամանակ կռիվն այն աստիճան Է թեժացել, որ վիճաբանողներից մեկը հանել է դանակը ու վնասել վիճաբանողներից հակառակ կողմի տղաներից մեկին։
Վերջինիս շտապ տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել դանակահարված 26-ամյա տղայի կյանքը։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանող տղաները նախ միասին խմել են, որից հետո նրանցից մեկը հիշել է, որ մեկը պարտք է եղել մյուսին, ինչից էլ սկսել է կռիվը