Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ խոսնակ
![](/timthumb.php?src=disc/11-12-23/88e33d49b81d57edf6d919f6ca66d3a6.jpg&w=450)
«Կոռուպցիան լարվածությունների և հակամարտությունների աղբյուր է, այն խաթարում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա և UNCAC-ի (ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիա) 20-ամյակի կապակցությամբ Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ, նաև համագործակցությունն այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին ԵՄ-ն է»,-գրել է նա: