Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է բարեգործական ամենամյա տոնավաճառին
![](/timthumb.php?src=disc/10-12-23/ee46959adfa1952070d078c7d92dadb1.jpg&w=450)
Դեկտեմբերի 8-9-ին Վիեննայում անցկացվել է ՄԱԿ-ի Կանանց միության կողմից կազմակերպվող բարեգործական ամենամյա տոնավաճառը, որին երկու առանձին տաղավարներով մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։
Հայաստանի տաղավարներում ներկայացվել են հայկական ավանդական կերակրատեսակներ, հայկական արտադրանքի լայն տեսականի և հուշանվերներ։
Տոնավաճառի մշակութային ծրագրի շրջանակներում ազգային պարերով հանդես է եկել Վիեննայի «Երազանք» երիտասարդական պարային համույթը։