Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով
![](/timthumb.php?src=disc/10-12-23/4cb9377f27a34ce2d28a31e685447a37.jpg&w=450)
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ:
Երկու նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում համագործակցային մեծ ներուժի առկայությանը, որի կյանքի կոչման համար աշխարհագրական հեռավորությունը չպետք է դիտարկվի որպես խոչընդոտ:
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը լիազորություններն ավարտող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին պարգևատրել է Պատվո շքանշանով։