Հրդեհ՝ մայրաքաղաքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի
![](/timthumb.php?src=disc/10-12-23/32902f873347e5900da76932830271eb.jpg&w=450)
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է հյուրասենյակի և խոնհանոցի գույքը (30 քմ), ջերմահարվել է սանհանգույցը (7 քմ)։
Բնակարանում հայտնաբերվել է Ս. Մ.-ի (ծնված 1948 թ․) դին։