Ավելի շուտ Պիզայի աշտարակը կուղղվի, քան Վանեցյանի որդին կապ կունենա թմրանյութերի հետ․ Հակոբյան
![](/timthumb.php?src=disc/10-12-23/c4610d733738c4d575dfbce9096cb491.jpg&w=450)
Երբ դու Արթուր Վանեցյանի որդին ես, ոչ միայն իրավունք չունես իրավախախտում կատարել, այլ նաև հայտնվել մի իրավիճակում, երբ քո մեքենային գալիս և հարվածում է ինչ-որ անծանոթ մի մարդ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։
«Արտյոմ Վանեցյանի մեքենայի հետնամասին դեկտեմբերի 7-ին հարվածել է մեկ այլ անձի մեքենա՝ պատճառելով զգալի գույքային վնաս։ Այդ մեկ այլ անձի մեքենայից ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութի նման ինչ-որ բան (երևի կպարզեն, թե ինչ է)։
Նկատեցիք չէ՞, որ Արտյոմ Վանեցյանը մինչև այս պահը ոչ մի կանոն չի խախտել, ավելին՝ այս դեպքի տուժողն է (գույքը վնասվել է ոչ իր մեղքով և այլն)։
Այսքանը բավական է, որ հայկական ժամանակները հրապարակեն Արթուր Վանեցյանի նկարը, գրեն, որ Արտյոմ Վանեցյանը վթարի է ենթարկվել և, ուշադրություն, նույն վերնագրի մեջ գրեն՝ հայտնաբերվել է թմրանյութ։ Սա էլ իր հերթին հրաման է հայկական ժամանակների բոլոր xosnak.am-ներին, որ սրանք այնքան լկտիանան, որ գրեն, թե իբր թմրանյութը Արտյոմի մեքենայի մեջից է հայտնաբերվել։ Այ այսպիսի մի ապուշ իրավիճակ։
Ես էլ ստիպված եմ, առաջին հերթին որպես Արտյոմի ընկեր, հերքել նիկոլյան ժամանակների տխմարությունները, որովհետև հնարավոր չէ, որ բոլորը անձամբ ճանաչեն Արտյոմին և առաջին վայրկյանից հասկանան, որ ավելի շուտ Պիզայի աշտարակը կուղղվի, քան Արտյոմն ու թմրանյութները իրար հետ որևէ, անգամ վիզուալ կապ կունենան։
Հ.Գ. շնորհակալ ենք բոլոր անհանգստացող ծանոթ և անծանոթ մարդկանց։ Փառք աստծո վթարի հետևանքով առողջական որևէ լուրջ խնդիր Արտյոմը չունի»-գրել է նա։