Փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա
![](/timthumb.php?src=disc/10-12-23/4bfe94acbdd88fda001149d78a06fafc.jpg&w=450)
Դեկտեմբերի 9-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա, վերջիններս շարունակել են ընթացքը։