Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
![](/timthumb.php?src=disc/10-12-23/76b37851ece526343c0b2efc7f15d3e3.jpg&w=450)
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկը, 12-13-ին, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև:
Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ: Դեկտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: