Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել
![](/timthumb.php?src=disc/09-12-23/e5a2b19210d46d4dce3d9dc0c67f3f95.jpg&w=450)
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Արագածոտնի մարզում տեղացած առատ ձյան հետևանքով մի քանի ժամ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Ապարան, Նիգավան, Ռյա Թազա և մինչև Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում։ Տարբեր հատվածներում բախվել են մեծ թվով ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարական վարչության փրկարարները ավտոմեքենաները դուրս են բերել անվտանգ վայր։
Տեղում պարեկները ուժեղացված ծառայությունը շարունակել են մի քանի ժամ, մինչև ժամանել է ճանշինի տեխնիկան ու գործի անցել։ Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։