ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա
Միացյալ Նահանգները վետո է դրել Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության միջև անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ալջազիրան»:
Քվեարկությունը հաջորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ 15 անդամներից բաղկացած խորհրդին գլոբալ սպառնալիքի մասին պաշտոնական նախազգուշացմանը:
ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը հայտարարել է ՝թեև ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, սակայն չեն աջակցում անհապաղ հրադադարի կոչերին: «Սա միայն հաջորդ պատերազմի սերմերն է ցանելու, քանի որ ՀԱՄԱՍ-ը ցանկություն չունի տեսնել կայուն խաղաղություն, լուծում»,- ասել է Ռոբերտ Վուդը:
Դեկտեմբերի 1-ին ավարտվել է 7-օրյա հրադադարը, որի արդյունքում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել մի քանի պատանդների և ավելացրել Գազային մարդասիրական օգնությունը: