Զելենսկու կինը դիմել է Եվրոպային
![](/timthumb.php?src=disc/09-12-23/0c6ded30b4f84102548063a95ef03488.jpg&w=450)
Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, դիմել է Արևմուտքին՝ խնդրելով շարունակել օգնել Ուկրաինային։
BBC-ի եթերում Ելենա Զելենսկայան ասել է․ «Մենք իսկապես օգնության կարիք ունենք, այն մեզ շատ է անհրաժեշտ։ Մեզ ցավ են պատճառում այն ազդակները, որ Ուկրաինային օգնելու մեծ ցանկությունը կարող է մարել»։
Զելենսկու կինը հավելել է, որ օգնության տեմպերի դանդաղումը «մահացու վտանգ» է ներկայացնում Ուկրաինայի համար։