Գիտնականները խոստանում են մշակել բոլորովին անվնաս հակաբեղմնավորիչ հաբեր՝ տղամարդկանց համար
Ավստրալիացի գիտնականները խոստանում են մոտ ժամանակներս մշակել բոլորովին անվնաս հակաբեղմնավորիչ հաբեր տղամարդկանց համար: Ըստ գիտնականների' հաբերը բոլորովին չեն ազդի լիբիդոյի վրա:
Հաբերի ազդեցության մեխանիզմը երկու սպիտակուցների արգելակումն է, որոնք մասնակցում են սերմնաժայթքման գործընթացին:
Տարիներ շարունակ գիտնականները փորձում էին ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ հաբեր, որոնք կգործեին որպես ժամանակավոր վազէկտոմիա (ամլացում)' արգելափակելով սերմնաբջիջների հոսքը դեպի հեշտոց' առանց սերմնաբջիջներին վնաս հասցնելու:
Հաբերի ազդեցությունը գիտնականները փորձարկել են մկների վրա: Դեղի ազդեցության տակ մկները 100 %-ով ամլացան: Երբ դեղի ընդունումը դադարեցվեց, մկներն առողջ սերունդ ունեցան:
Գիտնականները կանխատեսում են, որ տղամարդկանց հակաբեղմնավորիչ հաբերը հասանելի կլինեն մոտակա տասնամյակի ընթացքում: