Հրդեհ՝ Բայանդուր գյուղում
![](/timthumb.php?src=disc/08-12-23/1c9c9b535be603db64dd4508a93f6754.jpg&w=450)
Դեկտեմբերի 7-ին, ժամը 17։33-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բայանդուր գյուղի 14 փողոցի տներից մեկի բակում գտնվող թոնրատանը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է վառելափայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել թոնրատան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ):