Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
![](/timthumb.php?src=disc/07-12-23/6cb1d5c9ec10d9a5ada426c79b00f74c.jpg&w=450)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 9-ը՝ ժամը 09:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: