Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում. պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը
![](/timthumb.php?src=disc/07-12-23/e1322405a6fc4c3d51874cc66f5e760a.jpg&w=450)
Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկներ առկա չեն եղել: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 7-ի նիստին հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, որ նախքան քվեարկության մեկնարկը ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուների՝ Նարինե Ավետիսյանի և Հայկուհի Հարությունյանի մասով քվեարկությանը: