Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ՀՀ խոշոր քաղաքներում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը:
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
▪️ Գյումրիում՝ նոյեմբերի 26-ին, 29-ին, 30-ին, դեկտեմբերի 1-ին,
▪️ Հրազդանում՝ նոյեմբերի 26-ին, 29-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ին,
▪️ Վանաձորում՝ նոյեմբերի 27-ին,
▪️ Ալավերդիում՝ դեկտեմբերի 2-ին։