Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություն է կատարել 22-ամյա աղջկա նկատմամբ
![](/timthumb.php?src=disc/07-12-23/768b9eb13da706239021d6a8c09c3247.jpg&w=450)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն է դիմել Սյունիքի մարզի քաղաքներից մեկի 22-ամյա բնակիչ Մարթա Ա.-ն և հայտնել, որ դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի բնակիչ 62-ամյա Լեռնիկ Ն.-ն, օգտվելով իր միայնակ լինելու հանգամանքից, իր տնակի հարևանությամբ գտնվող այգում, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Նա հայտնել է նաև, որ դեկտեմբերի 3-ին էլ Լեռնիկ Ն.-ն ոչ սթափ վիճակում դարձյալ փորձել է իր կամքին հակառակ կրկին սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն ինքը դիմադրել է և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնած տարածքային ոստիկանության բաժնի ծառայողներին Մարթա Հ.-ն հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ մտածել է, որ նման արարք էլ չի կրկնվի:
Դեպքի փաստով տարածքային ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանները հայտնաբերել են նաև Լեռնիկ Ն.-ին, ում կազմված փաստաթղթերով ներկայացրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: