Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի» խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին
![](/timthumb.php?src=disc/07-12-23/7d38111795fc75a882133bca3ba68067.jpg&w=450)
Գանայի մայրաքաղաք Աքրայում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի» (GAVI) խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Հանդիպմանը կարևոր որոշումներ են կայացվել GAVI-ի ապագա ծրագերի զարգացման վերաբերյալ։ Նախարար Ավանեսյանը, ներկայացնելով Եվրոպական տարածաշրջանը, իր ելույթներում անդրադարձել է Հայաստանի առողջապահության ոլորտի առաջնահերթություններին, այդ թվում՝ առողջության առաջնային պահպանման օղակում կատարվող բարեփոխումներին, մասնավորապես` իմունիզացիայի ծրագրերին, առողջապահական համակարգի ապագա զարգացման միտումներին։
Հանդիպման ընթացքում առավելապես ընդգծվել է արագ փոփոխվող և անկայունության պայմաններում նոր մարտահրավերներին պատրաստականության կարևորությունը՝ հատկանշելով երկրներում պատվաստանյութերի առկայության և մատչելիության երաշխիքի կարևոր գործոնը։