«Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում վաղը առավոտյան ժամը 8:00-ից պարալիզացնել Երևանի փողոցները
![](/timthumb.php?src=disc/03-12-23/77a1fc5eb6149dff0e0b7f6e78372e3d.jpg&w=450)
«Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում վաղը` առավոտյան ժամը 8:00-ից, պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները՝ դանդաղ երթևեկելով փողոցներում:
«Մենք պետք է քարտեզով կարմիր քարտ ցույց տանք գործող իշխանություններին»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը:
Նա ասաց, թե գործողությունները կկրկնեն նաև 17:30-ին:
Նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանն էլ ասաց, որ ակցիան կտևի մոտ մեկ ժամ:
Հիշեցնենք` նախաձեռնությունը ամեն օր ակցիա է իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: