Երևան, 27.Հուլիս.2024, 00:00 |
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յ... Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմն... Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա... «Կյանքից անժամանակ հեռացել է մեր անփոխարինելի... Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համ... «1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպ... Ի՞նչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նա... Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գ... Գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է կամա... Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիակ... Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստա... Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականո... Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման... Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդի... Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավո... Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահ... Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տ... Մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինե... Փոքր Վեդու մանկապարտեզում առերևույթ երեխայի ն... Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հան... Արմավիրի նորաբաց շատրվանը․ վարչապետը տեսանյու... Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս ... ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ա... Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փո... Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարող... Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ... Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... Հայտարարություն․ Գյումրիում փակ են լինելու փո... Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինա... ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահով... Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել... Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի ... Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգել... «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկո... Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատա... Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության... Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն ... Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ... ՄԻՊ-ի հանձնարարությամբ մանկապարտեզում երեխայի... Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողաց... Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների... Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծր... «Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»․ Հարիս... Վեդիի համայնքապետարանում խորհրդակցություն է ը... Հունաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժո... Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու ... Վարորդը 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթար... ՍԱՏՄ-ն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթ... ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ... Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, ... Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն... Այսօր Փարիզում կմեկնարկի ամառային 33-րդ օլիմպ... Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատ... Սպասվում է անձրև և ամպրոպ Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպո... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն... «Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է». Բ... Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ մ... Վլադիմիր Հակոբյանը` 2024-ի շախմատի ԱՄՆ վետերա... Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխանե... Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն ... Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույ... Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովո... Հայկ Մարտիրոսյանը՝ Biel Chess Festival 2024 մ... 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե ... Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվութ... ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևան... Մանրամասներ՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տ... 6 ամսում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճ... Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվ... Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դե... ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատ... Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ջուր չի լինելու․ հասցեներ Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda... Գազ չի լինելու Որոշ հասցեներում լույս չի լինելու Լուիս Բոնոն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ... Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմն... 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «... Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի․ «Ժողովո... Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև... Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատ... Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարար... Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրակ... Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հ... Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավա... Աջափնյակ վարչական շրջանում առանց հողօգտագործմ... Ներքին Շենգավիթ թաղամասում վագոն-տնակ է այրվե... Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքի... Գևորգ Պապոյանը մասնակցել է Միջազգային այցելու... Փարիզ-2024. Գերմանիայի և Բրազիլիայի կանանց հա... Լավրովն Ինդոնեզիայի ԱԳ նախարարին խոստացել է ն... Ձերբակալման ժամանակ թղթե փաթեթով թմրամիջոց է ...

20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակի նահապետը. Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

Խոնարհում ենք մեր գլուխը նրա ազնիվ կերպարի, մեծ վաստակի և, իհարկե, հիշատակի առջև:

«Սյունյաց երկիր»

 

Համո Սահյանը Սերո Խանզադյանի մասին

Սերո Խանզադյանը քայլող պատմություն է: Մեր ժողովրդի քայլող պատմությունը: Այդ պատմության թռիչքների ու գահավիժումների, ողբերգությունների ու հանդիսությունների, նրա աստեղային ժամերի եւ ասուպային վայրէջքների քաջահմուտ տարերքն ու վկան:

Այս խոսքիս մեջ Խանզադյանի հետ ապրած երեսունհինգ տարիներից հիշելու եւ հուշելու եմ միայն մի սովորական ժամ...

Մի քանի տարի առաջ էր: Սիսիանում էինք: Մի առավոտ Խանզադյանն արթնացավ եւ հրամայելու պես առաջարկեց.

- Այսօր գնում ենք Ցից քարեր:

Ցից քարերն այսօրվա Սիսիան քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա, հյուսիս-արեւելքում գտնվող անգիր ժամանակների բնակավայր է: Ամենայն հավանականությամբ, նախապատմական բերդաքաղաք` հարավից եւ հարավ-արեւելքից վիթխարի ժայռաբեկոր ցից քարերով, հյուսիսից` վիհավոր, մթին կիրճով, արեւմուտքից` բնական ժայռեղեն պարիսպներով պաշտպանված:

Գնացինք: Մոտեցանք հարավային սահմանին: Խանզադյանի մեջ արթնացավ հնագետը: Շոշափեց սահմանապահ-ժայռաբեկորները, հայացքով չափեց սահմանը: Հայացքը կանգ առավ մի կետի վրա. «Մայր դարպասը պիտի եղած լինի»: Բաց դարպասից մտանք բնակավայրը. «Կանգնիր. - ասաց Խանզադյանը, - նայիր, հողի վրա պարզ երեւում է քաղաքի նախագիծը»: Քայլում ենք կենտրոնական փողոցով: «Տեսնում ես,- ասում է Խանզադյանը, - այստեղ էլ են հարուստ ու աղքատներ եղել, կարգադրող ու ենթականեր եղել, տառապողներ ու վայելողներ եղել, խորտակված ավերակների դիրքն ու տարածքը հուշում են այդ բոլորը»:

Իջնում ենք բնակավայրի հյուսիսային սահմանը, ձորաբերանը, որտեղ հազար մամուռ մաշած ու նորից մամռակալած դոլմեններ են: Խանզադյանը նայում շոշափում է... Ափսոս, եղծված գրեր չկան, որ նա հագուրդ տա իր վերծանելու կրքին: Վերծանելու նրա մոլուցքը հայտնի է, խաչքարեր շատ է վերծանել եւ միշտ անսխալ:

Հետո նա սուլում է ձորաբերանից: Կիրճն արձագանք է տալիս: Կանչում է, կիրճն արձագանք է տալիս, երգում է, կիրճն արձագանք է տալիս:

Հետո տեսնում եմ, որ իմ ներկայությունը մոռացել է, ինձ տեսնում է, չի նկատում: Խոսում է աներեւույթ էակների հետ, խոսում է ձեռքերով, աչքունքով, գլխով հաստատում եւ ժխտում է նրանցից լսածները, ինչ նախնական լեզվով է խոսում, չգիտեմ: Ես թողնում եմ նրան իր «զրուցակիցների» հետ ու հեռանում: Նայում եմ իր երգից կախված եւ իր երգն ի վեր մագլցող արտույտին, սահմնապահ «ցից քար» ժայռին նստած շահեն բազեի անհանգիստ հայացքին, ձորաբերանին շորորող կաքավին, քարերի տակից կկոցած աչքերով ինձ նայող ամաչկոտ ծաղիկներին, նայում եմ, եւ մեջս բանաստեղծական տողեր են բողբոջում...

Մեկ էլ մոտենում է Խանզադյանը. «Գնացինք»: Հարցնում եմ. «Ու՞մ հետ էիր խոսում»:

- Էս քաղաքի բեղ-մորուքով, մազակալած մարդկանց հետ:

- Ի՞նչ, նրանց ժամանակակիցը դարձա՞ր,- հարցնում եմ:

- Դու էլ ես նրանց ժամանակակիցը, նրանք էլ են արտույտ սիրել, բազե սիրել, կաքավ սիրել, ծաղիկ սիրել ու սիրո տողեր են մրմնջացել:

Այսպես, Ցից քարերից վերադարձանք Սիսիան:

- Բա չտեսա՞ր,- ասում է Սերոն,- որ նրանք մեզ հետ գալիս էին:

- Չէ,- ասում եմ,- ես մենակ նրանց ժամանակակից Սերո Խանզադյանին տեսա:

- Գալիս էին: Եկան,- ասում է Սերոն: - Եկան, մտան այս հրաշալի նորաոճ Սիսիանը կառուցող քարտաշների, որմնադիրների, ճարտարապետների կերպարի մեջ եւ դարձան մեր` իմ ու քո ժամանակակիցները:

Այսպիսին է մեր իմաստուն գրող, հնագետ, պատմաբան Սերո Խանզադյանի էությունը, ապրելու կերպը, նաեւ աշխատելու եղանակը, լցվել կյանքով եւ դատարկվել թղթերի վրա:

Կես ժամ առաջ, երբ դուրս եկանք Ցից քարերից, նա ոչ թե յոթանասուն, այլ յոթ հազար տարեկան էր: Հիմա մեզ հյուրընկալողի առաջին դասարանցի երեխան եկել է դպրոցից, Խանզադյանը նրա հետ միասին կարդում է այբուբենը, հարցեր է տալիս, պատասխանում է նրա հարցերին, դարձել է յոթ տարեկան: Չէ, մեծ գրողը տարիք չունի, նա հասակակիցն է իր ժողովրդի, նրա ապրած կյանքի, նաեւ նրա երազանքների:

«Գրական թերթ», 20 դեկտեմբերի 1985 թ., N51

 

Այս թեմայով

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յ... Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմն... Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա... «Կյանքից անժամանակ հեռացել է մեր անփոխարինելի... Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համ... «1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպ... Ի՞նչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նա... Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գ... Գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է կամա... Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիակ... Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստա... Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականո... Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման... Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդի... Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավո... Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահ... Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տ... Մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինե... Փոքր Վեդու մանկապարտեզում առերևույթ երեխայի ն... Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հան... Արմավիրի նորաբաց շատրվանը․ վարչապետը տեսանյու... Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս ... ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ա... Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փո... Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարող... Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ... Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... Հայտարարություն․ Գյումրիում փակ են լինելու փո... Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինա... ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահով... Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել... Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի ... Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգել... «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկո... Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատա... Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության... Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն ... Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ... ՄԻՊ-ի հանձնարարությամբ մանկապարտեզում երեխայի... Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողաց... Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների... Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծր... «Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»․ Հարիս... Վեդիի համայնքապետարանում խորհրդակցություն է ը... Հունաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժո... Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու ... Վարորդը 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթար... ՍԱՏՄ-ն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթ... ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ... Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, ... Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն... Այսօր Փարիզում կմեկնարկի ամառային 33-րդ օլիմպ... Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատ... Սպասվում է անձրև և ամպրոպ Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպո... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն... «Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է». Բ... Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ մ... Վլադիմիր Հակոբյանը` 2024-ի շախմատի ԱՄՆ վետերա... Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխանե... Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն ... Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույ... Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովո... Հայկ Մարտիրոսյանը՝ Biel Chess Festival 2024 մ... 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե ... Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվութ... ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևան... Մանրամասներ՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տ... 6 ամսում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճ... Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվ... Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դե... ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատ... Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ջուր չի լինելու․ հասցեներ Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda... Գազ չի լինելու Որոշ հասցեներում լույս չի լինելու Լուիս Բոնոն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ... Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմն... 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «... Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի․ «Ժողովո... Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև... Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատ... Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարար... Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրակ... Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հ... Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավա... Աջափնյակ վարչական շրջանում առանց հողօգտագործմ... Ներքին Շենգավիթ թաղամասում վագոն-տնակ է այրվե... Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքի... Գևորգ Պապոյանը մասնակցել է Միջազգային այցելու... Փարիզ-2024. Գերմանիայի և Բրազիլիայի կանանց հա... Լավրովն Ինդոնեզիայի ԱԳ նախարարին խոստացել է ն... Ձերբակալման ժամանակ թղթե փաթեթով թմրամիջոց է ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan