Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
![](/timthumb.php?src=disc/03-12-23/bb7c206f6d30393529c2228f5c5c4c1c.jpg&w=450)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 4-ին Պեկինում բանակցություններ կկայանան բելառուսական պետության ղեկավարի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի միջև։
Օրակարգում ընդգրկված են առևտրատնտեսական, ներդրումային և միջազգային համագործակցության հարցեր։
Այցի ծրագիրը ներառում է նաև մի շարք սոցիալական-հումանիտար միջոցառումներ։