Հրդեհ` Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում
![](/timthumb.php?src=disc/02-12-23/966b924aaf7060c6196dc71f5bbbdc3b.jpg&w=450)
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի 3-րդ թաղամասի 25-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 15:24-ին: Այրվել է տան տանիքը՝ մոտ 70 քմ: