Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման օրակարգին
![](/timthumb.php?src=disc/02-12-23/e6a8835ea904b42f69ec57231f02dd5a.jpg&w=450)
Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից երկրների 28-րդ համաժողովում Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրին: Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
«Այսօր ավարտվեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից պետությունների կոնֆերանսի 28-րդ նստաշրջանը: Հայաստանն իր հայտարարության մեջ ընդգծել է ՔԶԱԿ-ի նշանակալի դերը և վերահաստատել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը չտարածման ծրագրին»,- նշված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։