Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից․ նա ազատ է արձակվել
![](/timthumb.php?src=disc/02-12-23/9cfd03d88a48127e2819b330f5dc237b.jpg&w=450)
3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել։
Լրատվամիջոցների հետ զրույցում փաստաբան Հակոբ Ենոքյանը հայտնել է, որ նա քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» Քրեակատարողական հիմնարկից։
Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարվեց Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Խաչատուրովի նկատմամբ որպես գրավի չափ է սահմանվել 20 մլն դրամ: