Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
![](/timthumb.php?src=disc/02-12-23/13fa831723b67101e809eb4bbe0de257.jpg&w=450)
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 1-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 41-ամյա Սուրեն Ա.-ին: Նա 2019 թ. սեպտեմբերի 6-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: