Իրանի պատվիրակությունը լքել է COP28 համաժողովը՝ «սիոնիստական ռեժիմի» ներկայության պատճառով
![](/timthumb.php?src=disc/02-12-23/faeee0668c361fc9e6a946071fd3922e.jpg&w=450)
Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաիյանի գլխավորած Իրանի պատվիրակությունը լքել է COP28 կլիմայի փոփոխության համաժողովը՝ ի նշան բողոքի միջազգային համաժողովում սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների ներկայության դեմ, հայտնում է IRNA-ն։
Ըստռ նախարարի, Իրանը կարծում է, որ սիոնիստական ռեժիմի ոչ տեղին ներկայությունը միջոցառմանը, որն անցկացվում է համաշխարհային մակարդակով կլիմայի փոփոխության դեմ պայքարում միջազգային հանրության արդյունավետությունն ու առաջընթացը գնահատելու նպատակով, հակասում է համաժողովի նպատակներին և առաջնորդող սկզբունքներին։