Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսվել են
![](/timthumb.php?src=disc/01-12-23/b6cfc7870e749c29588cdd9e350b6ea4.jpg&w=450)
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսվել են
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում վերսկսել է ռազմական գործողությունները: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Զինվորականները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է ռազմական գործողությունների դադարը և կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ:
Նոյեմբերի 24-ին ուժի մեջ է մտել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի մասին համաձայնագիրը: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարն ավարտից հետո երկարաձգվել է:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հարձակումները ժամանակավորապես դադարեցվել են, գերիների փոխանակում է իրականացվել և մարդասիրական օգնություն տրամադրվել