ԱՄՆ-ը դժգոհ է Թուրքիայից
![](/timthumb.php?src=disc/01-12-23/f00b41579da06c40a9331d1edc0690a0.jpg&w=450)
ԱՄՆ-ն անհանգստացած է ՀԱՄԱՍ-ի՝ Թուրքիայից ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը վերահսկում է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը, ասել է, որ ինքը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է ԱՄՆ-ի խորը մտահոգությունը, որ ՀԱՄԱՍ-ը միջոցներ է հայթայթում Թուրքիայում, ինչը, հնարավոր է, խախտում է այդ երկրի օրենքները:
Թուրքիան կարևոր տեղ է զբաղեցնում ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մեջ, և, ըստ երևույթին, այս խմբավորման ղեկավարությունը պետք է մեծացնի դրամական հոսքերն՝ Իսրայելի հետ շարունակվող պատերազմի ֆոնին, ասել է Ֆինանսների դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը, հայտնում է News.am: