Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
![](/timthumb.php?src=disc/30-11-23/4dc88be796426b2aad52edddfcf0b8fb.jpg&w=450)
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:53-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լիճ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի ավտոմեքենան: