Բախվել են Opel Omega-ն ու 07-ը, վեջինը հայտնվել է բնակչի հողամասում. կան վիրավորներ
![](/timthumb.php?src=disc/30-11-23/1ac5553f7634046d093e4e92b48ba1ef.jpg&w=450)
Նոյեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Նորաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 26-ամյա Հրաչիկ Վարդանյանի վարած Ваз 2107 մակնիշի և 50-ամյա Սարգիս Ավագյանի վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ. Վարդանյանի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սպարտակ Հապետյանն ու 38-ամյա Կարինե Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, իսկ բախման հետևանքով էլ 07-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան ցանկապատին և հայտնվել հողամասում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: