Գիտնականները պարզել են, թե ուղեղի որ հատվածն է պատասխանատու ախորժակի համար
ԱՄՆ Կալիֆորնիայի պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ ուղեղի միջուկի նեյրոններն ի վիճակի են վերահսկել մկների կերակրման վարքը: Արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Գիտնականները փորձել են պարզել, թե կոնկրետ որ մեխանիզմն է ուղեղին տեղեկացնում հագեցվածության մասին և ազդարարում ուտելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին: Դրա համար նրանք մկների միջոցով փորձ են անցկացրել: Մի շարք փորձարկումներից հետո գիտնականները պարզել են, որ դրանք GCG նեյրոններն են, որոնք վերահսկում են սպառվող սննդի քանակը և ֆիքսում են ծամելու և կուլ տալու գործընթացները։
Առաջին տիպի նեյրոններն ակտիվանում են աղիքներից եկող ազդանշաններով, երբ ստամոքսը լցվում է սննդային զանգվածներով։ Հենց նրանք են հայտնում, որ հագեցվածություն է ձեռք բերվել։
Այնուամենայնիվ, ի տարբերություն GCG-ի, PRLH նեյրոնները չեն ազդում սննդի ընդունման վրա: Նրանց գործունեությունն ուղղված է ուտելու արագությունը կարգավորելուն, որն օգնում է կանխել ստամոքս-աղիքային խանգարումները, հայտնում է shantnews.am-ը։