Ֆուտբոլում հնարավոր է կիրառվի նաև նարնջագույն քարտ
![](/timthumb.php?src=disc/29-11-23/5a67f4e66d343a7236a3e8bbf97b499f.jpg&w=450)
Ֆուտբոլում հնարավոր է կիրառվի նարնջագույն քարտ, որը կտրվի խաղացողներին միտումնավոր խախտման համար: Տվյալ խաղացողը 10 րոպեով կհեռացվի դաշտից, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ վկայակոչելով Evening Sport-ը:
Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը դիտարկում է նոր օրենքի կիրառումն Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներում: Աղբյուրի փոխանցմամբ՝ օրենքը կարող է կիրառվել հաջորդ մրցաշրջանից: