Առանձին հատվածներում հնարավոր է քամու ուժգնացում․ եղանակի կանխատեսում
![](/timthumb.php?src=disc/29-11-23/c55659f1fb1b41ebbafbc169aa3a630a.jpg&w=450)
Երևանում նոյեմբերի 29-ին, 30-ին, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում նոյեմբերի 29-ին, 30-ին, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 28-30-ն առանձին հատվածներում հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում՝ 4-5 աստիճանով։