Փոքր Սարիար գյուղի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ
![](/timthumb.php?src=disc/29-11-23/81844968c2e752e0aac20760c2ef2851.jpg&w=450)
Նոյեմբերի 28-ին, ժամը 21։51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Սարիար գյուղի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է Բաշգյուղ գյուղի մոտակայքում։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից և քարշակել (մոտ 3 կմ):