Մեկնարկել է «1/5000» նախագիծը՝ ուղղված ՀՀ-ում արյան անվարձահատույց և կանոնավոր դոնորության զարգացմանը
![](/timthumb.php?src=disc/29-11-23/ec4dd007fae10af33b36b21dcb89da6e.jpg&w=450)
Մեկնարկել է «1/5000» նախագիծը՝ ուղղված ՀՀ-ում արյան անվարձահատույց և կանոնավոր դոնորության զարգացմանը։ Այս մասին հայտնում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
Ինչպես գիտենք, արյան ստացման միակ աղբյուրը մարդն է․ միայն արյան դոնորի շնորհիվ է հնարավոր դառնում մարդկային կյանքեր փրկելու համար անհրաժեշտ արյան պաշարների համալրումը։
5000-ից մեկը դառնալ կարող է յուրաքանչյուր անձ, ով չունի հակացուցումներ արյունատվության համար։
Ինչ է Մեկը հինգ հազարից՝ «1/5000» նախաձեռնությունը. «1/5000»-ը ակումբ է, ստեղծվել է իր շուրջը համախմբելու մարդկանց, ովքեր պատրաստ են կատարել կանոնավոր արյունատվություն՝ կյանքեր փրկելու համար նվիրաբերելով սեփական արյունը տարեկան 2-4 անգամ։