Բրազիլական կայքը գրել է, թե Մեսսին դավաճանել է կնոջը
![](/timthumb.php?src=disc/29-11-23/c4d854cb2089de1cbd6b063ed7e2a22c.jpg&w=450)
Բրազիլական կայքերից մեկը գրել է, որ Լիոնել Մեսսին դավաճանել է կնոջը՝ Անտոնելա Ռոկուցոյին։
Direto Do Miolo կայքը, հղում անելով իսպանական աղբյուրներին, գրել է, որ Մեսսին և Ռոկուցոն ապրում են «ամենամեծ ճգնաժամը» այն պատճառով, որ արգենտինացի հարձակվողը իբր սիրավեպ է ունեցել արգենտինացի լրագրող Սոֆյա Մարտինեսի հետ։ Ենթադրվում է, որ դրա պատճառով զույգի ամուսնությունը փլուզման եզրին է։
«Բարսելոնայի» նախկին խաղացող Ֆաբրեգասի կինը՝ Դանիելլա Սեմանն արձագանքել է հրապարակմանը։ Զույգը մտերիմ է Մեսսիի և Անտոնելլայի հետ և նրանք պարբերաբար ճանապարհորդում են միասին։
«Ի՞նչ նորություն է սա։ Անհեթեթություն, որտեղ ոչինչ ճիշտ չէ»,- գրել է Սեմանն Instagram-ում։
Նշվում է, որ Direto Do Miolo-ում վկայակոչված իսպանական աղբյուրը կարծես թե գոյություն չունի: