Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել էր երթևեկելի հատվածում
![](/timthumb.php?src=disc/29-11-23/2a5aad238f8e96231ec5e923e76f0074.jpg&w=450)
Նոյեմբերի 28-ին, ժամը 19։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է երթևեկելի հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Բ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մ):