Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
![](/timthumb.php?src=disc/29-11-23/58cf1b489742a04245907b9a5e19e687.jpg&w=450)
Նոյեմբերի 28-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին այրվում է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1987 թ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 23:02-ին: Այրվել է ավտոմեքենան