Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
![](/timthumb.php?src=disc/29-11-23/d80675d6fcaf0dae723a093089f55ce9.jpg&w=450)
Նոյեմբերի 28-ին` ժամը 22։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ ոլորանների մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին այրվում է Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1987 թ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 23:02-ին: Այրվել է ավտոմեքենան։