Երևանում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. վիրավորներ կան
![](/timthumb.php?src=disc/28-11-23/62871a8dcb784b29d01e5b5d2681a5f5.jpg&w=450)
Նոյեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:55-ի սահմաններում Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 60-ամյա Հենրիկ Ս.-ի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Նարեկ Ն.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր, Երևանի բնակիչ 21-ամյա Ռոմեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Mercedes-ի վարորդ Հենրիկ Ս.-ն՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: