ԴԱՀԿ-ի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած անձի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել
![](/timthumb.php?src=disc/28-11-23/18b453de20fc47194ebcad02cb4e0416.jpg&w=450)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է․
«Մամուլում այսօր տարածված հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի մոտ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզման փորձ կատարել։ Քաղաքացու խնդիրը հասկանալու համար Ծառայության համապատասխան աշխատակիցներն ընդունել են նրան։
Վերջինիս պարզաբանվել է, որ անշարժ գույքի իր բաժնեմասի նկատմամբ արգելանք է կիրառվել իր, այլ ոչ թե նախկին կնոջ ունեցած պարտավորությունների համար։ Քաղաքացուն տեղեկացվել է նաև, որ արգելանք կիրառված չէ իր աշխատավարձի նկատմամբ։
Պարզաբանումներն ստանալուց հետո, առանց միջադեպի, քաղաքացին հեռացել է»։