Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
![](/timthumb.php?src=disc/28-11-23/99ef0520beaf488efd24e9d72164d61b.jpg&w=450)
2023 թվականի հիմնանորոգման ծրագրում նախատեսված են Վանաձոր քաղաքի 4 փողոցի՝ Կարեն Դեմիրճյան (4կմ)‚ Խորենացու (800մ)‚ Մոսկովյան (800մ)‚ Գրիգոր Լուսավորչի (864մ)‚ և Նարեկացու փողոց-Կոմիտաս վարդապետ հրապարակ հատվածում գտնվող էստակադայի (236մ) հիմնանորոգման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։ Խորենացու և Մոսկովյան փողոցներում առաջիկա օրերին կիրականացվի գծանշում։
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։