Բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
![](/timthumb.php?src=disc/28-11-23/b4195cacd0eaef74b385b708cd3a65bf.jpg&w=450)
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան ու մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը: