ՀՀ ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Չինաստանում է
![](/timthumb.php?src=disc/28-11-23/ffa3b7181f8d6489d6c11a4153cd1564.jpg&w=450)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։
ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Շանհայում և Պեկինում՝ աշխատանքի ու սոցիալական ապահովության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարության և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ընդլայնման համատեքստում։