Հաջորդ տարվանից Hyundai-ն իր ավտոմեքենաները կվաճառի Amazon-ում

Hyundai ընկերությունը հաջորդ տարվանից ավտոմեքենաներ կվաճառի Amazon-ում, քանի որ ամերիկյան ընկերությունը գործարկում է ավտոմեքենաների վաճառքի իր սեփական հարթակը, հայտնում է Autocar-ը։
ԱՄՆ-ում գործարկված պլատֆորմը թույլ կտա արտադրողներին ցուցակագրել և վաճառել մեքենաները amazon.com-ի միջոցով, ընդ որում հաճախորդները դրանք գնելու են գրեթե նույն կերպ, ինչպես գնում են ցանկացած այլ ապրանք կայքում: Այս մեքենաները մատակարարվելու են դիլերի պահեստից:
Սա դարձավ ամերիկյան ընկերության և կորեական ավտոարտադրողի միջև նոր գործընկերության մասը, որի շրջանակում Hyundai-ի մոդելներում կտեղադրվի Amazon-ի Alexa արհեստական բանականությունը: